ԱՄՆ նախագահի թեկնածուների նախընտրական վերջին բանավեճը կայացավ

20:59   24 Հոկտեմբեր 2020    306

ԱՄՆ նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ թեկնածուների միջև երկրորդ և վերջին բանավեճի առաջինթեման կորոնավիրուսն էր:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: «Դա համաշխարհային համաճարակ է: Դա ամբողջ աշխարհում է: Դուք հիմա տեսնում եք պիկ Եվրոպայում և շատ այլվայրերում»,-ասել է նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ պատվաստանյութը շուտով կարող է պատրաստ լինել: Բայդենը պատասխանել է, որ դա շատ ուշ է մահացածավելի քան 220,000 ամերիկացիների համար. «Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է այդքան մահվան համար, չպետք է մնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ»:

Բանախոսները միմյանց մեղադրեցին կոռուպցիայի մեջ: Թրամփն ակնհայտորեն նկատի ուներ Բայդենի որդուՈւկրաինայում և Ռուսաստանում ձեռնարկատիրական գործարքները:

Բայդենը հերքեց մեղադրանքը՝ ասելով. «Ես իմ կյանքում ոչ մի կոպեկ չեմ վերցրել ոչ մի օտար աղբյուրից: Մենք տեղեկանումենք, որ այս նախագահը 50 անգամ հարկ է վճարել Չինաստանում, գաղտնի բանկային հաշիվ ունի Չինաստանում, բիզնեսներունի այնտեղ»:

Թրամփն ասաց, որ չինական հաշիվը գաղտնիք չէ, և ինքը բիզնես է արել ամբողջ աշխարհում: Նա հերքեց լուրերը, թե ԱՄՆ-ումքիչ է վճարել կամ ընդհանրապես չի վճարել վերջին տարիների հարկերը. «Ես վերջին տարիներին տասնյակ միլիոնավորդոլարների կանխավճար եմ վճարել իմ հարկի համար»:

Բանավեճը շարունակվեց ԱՄՆ անվտանգության պաշտոնյաների ընտրություններին արտաքին ուժերի միջամտության մասիննախազգուշացնումների շուրջ:

Բայդենն ասաց, որ Ռուսաստանը ներգրավված է եղել, Չինաստանը որոշ չափով ներգրավված է եղել, և հիմա պարզվել է, որԻրանը ևս ներգրավված է:

Թրամփն ասաց, որ ինքը կանգնել է արտաքին մրցակիցների դեմ. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում ոչ ոք չիեղել ավելի կոշտ, քան ես: Ոչ ոք ավելի կոշտ չի եղել Ռուսաստանի նկատմամբ բոլոր այն հարցերում, ինչ ես արել եմ ՆԱՏՕ-իհետ: Գիտե՞ք, ես ստիպել եմ, որ ՆԱՏՕ-ի երկրները ավելացնեն 130 միլիարդ դոլար ՝ տարեկան 420 միլիարդ դոլարի դիմաց:Դա Ռուսաստանից պաշտպանվելու համար է»:

Վերլուցելով բանավեժը՝ Ջորջ Մեյսոնի համալսարանի վերլուծաբան Ռեմերեմի Մայերն ասաց, որ երկու թեկնածուներն էլ լավեն դրսևորվել, Բայդենը փայլել է 90 րոպեի վերջում:

«Վերջում նրան հարցրեցին՝ ո՞րը կլինի ձեր ուղերձը, եթե դուք հաղթեք այն մարդկանց, ովքեր ձեզ ձայն չեն տվել: Եվ դամիավորող ուղերձ էր, որը դեմ էր բոլոր բևեռացումներին, որը մենք տեսնում ենք մեր քաղաքականության մեջ»,-ասաց նա:

Նա ասաց, որ Թրամփի վարքագիծը կոշտ էր. «Նա գիտեր ինչ անել՝ արատավորելու Բայդենին իր որդու հետ կապված այսենթադրյալ սկանդալի մասով, և նա, կարծում եմ, որոշակի հարվածներ հասցրեց»:

Վերլուցաբանի խոսքով՝ բանավեճը դժվար թե փոխի շատ ընտրողների կարծիք: Ավելի քան 40 միլիոն ամերիկացիներ արդենքվեարկել են վաղ քվեարկության ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները