Մինսկում բերման է ենթարկվել Sky News-ի նկարահանող խումբը, առգրավվել է տեսախցիկը

21:30   24 Հոկտեմբեր 2020    336

Մինսկում բերման է ենթարկվել բրիտանական Sky News-ի նկարահանող խումբը։ Նրանց մեջ է եղել նաեւ բրիտանահպատակ Դայանա Մագնեյը։ Առգրավվել է խմբի տեսախցիկը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հավելելով, որ որոշ ժամանակ անց խմբին լրիվ կազմով բաց են թողել։ Տեսախցիկը սակայն չեն վերադարձրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տեսախցիկը ուղարկվել է փորձաքննության։ Ներկայումս դեռեւս ազատ չի արձակվել այն վարորդը, որը իրականացրել է նկարահանող խմբի տեղափոխումը։ Հայտնի է, որ բրիտանական հպատակություն ունեցող Դայանա Մագնեյը ունեցել է հավատարմագրում՝ Բելառուսի տարածքում աշխատելու համար։ Մյուսները եղել են Բելառուսի բնակիչներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մինսկ  


Վերնագիրի այլ պիտակները