ԱՄՆ Պետդեպը հայտարարել է մինչեւ 10 մլն դոլար պարգեւատրում «Հեզբոլահ»-ի ֆինանսավորան մասին տեղեկատվության համար

22:08   24 Հոկտեմբեր 2020    344

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է 10 մլն դոլար պարգեւատրում լիբանանյան «Հեզբոլահ» շարժման ֆինանսավորան մասին տեղեկատվության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Պետդեպը հետաքրքրված է «Հեզբոլահ» խմբավորման մեջ ներգրավված գործընկերների, ցանցերի եւ գործունեության մասին տեղեկատվությամբ: ԱՄՆ իշխանությունների պնդմամբ՝ «առանցքային ֆինանսիստներն ու միջնորդները» Մուհամադ Քասիրն է, Մուհամադ Քասիմ ալ Բազալն ու Ալի Քասիրը:

Նրանք բոլորն արդեն ներառված են երկրի պատժամիջոցների ցուցակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Պետդեպ  


Վերնագիրի այլ պիտակները