Մարսի վրա արդեն կյանք կա. ռուս տիեզերագնաց

22:31   24 Հոկտեմբեր 2020    344

Մարդկությունն արդեն կյանքը տեղափոխել է Կարմիր մոլորակ՝ այնտեղ ուղարկելով ավտոմատ տիեզերակայաններ: Այս կարծիքին է ռուս տիեզերագնաց Օլեգ Արտեմևը:

«Ես կարծում եմ , որ Մարսի վրա կյանք արդեն գոյություն ունի: Եվ այն մենք ենք տարել այնտեղ: Այն մարսագնացները, կայանները , որոնք Երկիր մոլորակից Մարս են հասել, ինչքան էլ մենք դրանք մաքրել ու մշակել ենք, միևնույն է, դրանք իրենց հետ պարզ միկրոօրգանիզմներ են տարել Կարմիր մոլորակ»,- ասել է Օլեգ Արտեմևը կենտրոնական Ամերիկայի հետ տեսակամուրջի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հիշեցրել է, որ Միջազգային տիեզերակայանում փորձարկում են կատարել, որով ապացուցվում է, որ միկրոօրգանիզմները կարող են բաց տիեզերքում գոյատևել: «Դրա համար էլ, եթե մարդը ոտք դնի Մարսի վրա, նա հավաբանար, այնտեղ կյանքի հետքեր կհայտնաբերի»,- ասել է տիեզերագնացը:

Արտեմևը երկու տիեզերական թռիչք է կատարել 2014 և 2018 թվականներին և երեք անգամ դուրս է եկել բաց տիեզերք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարս  


Վերնագիրի այլ պիտակները