Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն վարակվել է կորոնավիրուսով

22:47   24 Հոկտեմբեր 2020    408

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հոկտեմբերի 24-ին Covid-19-ի թեստի դրական պատասխան է ստացել է, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։

«Պարբերաբար եղել եմ վարակիչ հիվանդությունների բաժանմունքներում, որտեղ բուժում են COVID-19-ով հիվանդների: Փորձում էի պաշտպանվել: Հաշվի առնելով աշխատանքի առանձնահատկությունները՝ պարբերաբար թեստեր եմ հանձնել: Այսօրվանը, ցավոք, մխիթարական չէ»,- գրել է նա Facebook-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հավելել է, որ իրեն լավ է զգում, բայց ստիպված է ինքնամեկուսացվել եւ այժմ կաշխատի տնից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կլիչկո  


Վերնագիրի այլ պիտակները