ԶԼՄ. Անհայտ անձինք սպառնացել են գլխատել ֆրանսիական քաղաքի քաղաքապետին

23:20   24 Հոկտեմբեր 2020    343

Անհայտ անձինք ֆրանսիական Լիոն քաղաքում նկարել են դպրոցի պատը՝ սպառնալով «գլխատել» քաղաքի ութերորդ շրջանի վարչակազմի ղեկավար Օլիվյե Բերզանին, հայտնում է Progrès թերթը:

Նախօրեին ֆրանսիական Բրոն քաղաքի քաղաքապետ Ջերեմի Բրեոն, որին սպառնում են գլխատել, ասել է, որ իր գործողությունները «խանգարում են որոշ հանցագործների», բայց ինքը չի նահանջի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շաբաթ առավոտյան Լիոնի դպրոցի ճակատային մասում հայտնաբերվել են մի քանի գրաֆիտիներ՝ Բերզանին «գլխատելու» սպառնալիքներով: Նույնպիսի սպառնալիքներ են ուղղվել տեղի դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին: Բերզանը հրատարակությանը հայտնել է, որ կհանդիպի դպրոցի ներկայացուցիչների հետ, եւ իր զորակցությունն է հայտնել նրանց, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ ինքը շաբաթ օրը դիմել է ոստիկանության բաժանմունք եւ բողոք է ներկայացրել:

«Խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ նման գործողություններն անպատիժ մնան, պետք է գտնել հանցագործներին: Հեռախոսով զրուցեցինք անվտանգության հարցերով պրեֆեկտի տեղակալի հետ, ոչ ոք այդ սպառնալիքներին թեթեւամտությամբ չի վերաբերում»,- ընդգծել է թաղապետը:

Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ այդ սպառնալիքները «շփոթեցնում են իրենց հիմարությամբ», դրանք «չլսված» են եւ «իսկական ատելություն» են:

«Սսա առանձին միջադե՞պ է, երբ ինչ-որ մեկը զբաղմունք չի գտել երեկոյան, թե՞ լուրջ սպառնալիք: Ամեն դեպքում խոսքը ծայրահեղ բռնության մասին է»,- հավելել է նա:

Չարագործը հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձանում գլխատել էր պատմության ուսուցիչ Սամուել Պատիին, ով դասի ժամանակ ցույց էր տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները: Ուսուցիչը սպառնալիքներ էր ստացել: Հարձակվողը ոստիկանության կողմից գնդակահարվել է: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան-Ֆրանսուա Ռիկարը հայտարարել է, որ հարձակվողը ծնվել է Մոսկվայում՝ 2002թ., նա չեչենական ծագում ունի եւ փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում: Փարիզում Ռուսաստանի դեսպանությունից հայտնել են, որ ուսուցչի վրա հարձակվողը վերջին 12 տարիներին բնակվել է Ֆրանսիայում, դա հաստատել է ֆրանսիական կողմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները