Հռոմի Պապի՝ միասեռական զույգերի մասին արտահայտությունը դիտավորյալ սխալ է թարգմանվել. ԶԼՄ-ներ

23:31   24 Հոկտեմբեր 2020    356

Սուրբ Աթոռին մոտ կանգնած Վատիկանի աղբյուրը հայտնել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արտահայտությունը՝ նույնասեռ զույգերի քաղաքացիական իրավունքների մասին, «Ֆրանցիսկոս» վավերագրական ֆիլմում դիտավորյալ սխալ է թարգմանված՝ գրում է mk.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ ֆիլմը պարունակում է հստակ կեղծիք՝ «շատ հստակ նպատակներով»: Դա անհրաժեշտ էր, որպեսզի ազդեր «ընտրություններից առաջ ԱՄՆ-ում պահպանողական կաթոլիկ թևի» հասարակական կարծիքի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հովվապետի հայտարարության շուրջ սկանդալից հետո Վատիկանում ներքին հետաքննություն է իրականացվել: Պարզվել է, որ իսպաներեն բնօրինակ հարցազրույցում «ընտանիք» կամ «ամուսնություն» բառը երբեք չի օգտագործվել: Խոսքը քաղաքացիական «համակեցության» մասին է եղել:

«Հռոմի պապը խոսում է քաղաքացիական համակեցության մեջ գտնվող մարդկանց մասին, ովքեր կարող են օրինական իրավունքներ ունենալ», – հայտարարել է Վատիկանը: Այս դեպքում մենք խոսում ենք ժառանգության իրավունքի, գույքի համատեղ օգտագործման, հարկային հարցերի, ինչպես նաև սոցիալական աջակցության մասին: Այնուամենայնիվ, ընտանիքի հիմքերը և ավանդական ամուսնությունը մնում են անկոտրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Պապ  


Վերնագիրի այլ պիտակները