Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում

23:53   24 Հոկտեմբեր 2020    337

Ռուսական «Գեներալ Հազի Ասլանով» նավթային լցանավի վրա Ազովի ծովում երկու պայթյուն է որոտացել:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հաջողվել է փրկել անձնակազմի անդամներից վեցին, երեքը հայտնվել են ծովում:

Արտակարգ ծառայությունների աղբյուրի տվյալներով՝ լցանավում, ընդհանուր առմամբ, 13 մարդ է եղել: Նշվում է, որ պայթյունները հաջորդել են Ազովի ծովի ջրային տարածքում տեղի ունեցած հրդեհին, որի ժամանակ նավթամթերք է բռնկվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ազովի ծովում պայթյունի պատճառ կարող էր դառնալ անվտանգության տեխնիկայի խափանումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ազով  


Վերնագիրի այլ պիտակները