Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 68 մարդ է մահացել

01:09   25 Հոկտեմբեր 2020    344

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 68 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 391 400 դեպք է գրանցվել:

287 900 վարակակիր ապաքինվել է, 6380-ը՝ մահացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները