Հռոմի Պապն ու Իսպանիայի վարչապետը Վատիկանում առանց դիմակների հանդիպում են անցկացրել

01:02   25 Հոկտեմբեր 2020    390

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը եւ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շաբաթ օրը առանց դիմակների հանդիպել են Վատիկանում, որտեղ նախկինում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի դեպքեր:

Սանչեսը դիմակով է ժամանել Վատիկան: Միաժամանակ լրատվական գործակալությունը նշում է, որ ինչպես պոնտիֆիկի հետ հանդիպումից առաջ, այնպես էլ հետո բոլոր ներկաները առանց դիմակի են եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վատիկանը հայտնել է, որ Իսպանիայի վարչապետը Հռոմի պապի հետ քննարկել է առողջապահության ներկա վիճակը, եվրոպական ինտեգրման գործընթացները եւ միգրացիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Ֆրանցիսկոս  


Վերնագիրի այլ պիտակները