Նուրմագոմեդովը հաղթեց Գեթժիին եւ հայտարարեց UFC-ում կարիերան ավարտելու մասին

01:36   25 Հոկտեմբեր 2020    391

Ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթանակով ավարտեց մենամարտը ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ խառը մենամարտերի UFC 254 մրցաշարում, որն անցկացվեց Աբու Դաբիում։

Նուրմագոմեդովը հաղթեց երկրորդ ռաունդում հաջող ցավացնող հնարքից հետո։ Նա երրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մենամարտից հետո 32-ամյա մարտիկը հայտարարեց UFC-ում կարիերան ավարտելու մասին։ Նա խառը մենամարտերում էր 2008 թվականից՝ 29 մենամարտում տանելով նույնքան հաղթանակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նուրմագոմեդով  


Վերնագիրի այլ պիտակները