Աֆղանստանում չեզոքացվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը

09:07   25 Հոկտեմբեր 2020    437

Աֆղանստանի անվտանգության ծառայության ուժերը չեզոքացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին՝ Աբու Մուհսին ալ-Մասրիին, որը ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ ամենաշատ փնտրվող ահաբեկիչների ցանկում է եղել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ալ-Մասրին ԱՄՆ-ում մեղադրվել է օտարերկրյա ահաբեկչական խմբավորմանը նյութական աջակցություն ցուցաբերելու և ԱՄՆ քաղաքացիների սպանելու նպատակով կազմակերպված դավադրությանը մասնակցելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գրոհայինը չեզոքացվել է Աֆղանստանի արևելքում գտնվող շրջաններից մեկում իրականացված հատուկ գործողության ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները