Կյանքից հեռացել է Samsung ընկերության ղեկավար Լի Գոն Խին

09:49   25 Հոկտեմբեր 2020    443

Samsung Electronics ընկերության ղեկավարը՝ հեռուստացույցերի արտադրությամբ զբաղվող փոքր ձեռնարկությունը կենցաղային տեխնիկայի խոշոր հսկայի վերածած Լի Գոն Խին մահացել է 78 տարեկանում:

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ Լին մահացել է Սեուլում, ընտանիքի շրջապատում: Մահվան պահին իր հետ է գտնվել նաեւ նրա որդին եւ ժառանգորդ Լի Չժե Յոնուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2014 թվականին Լի Գոն Խուն հոսպիտալացվել էր սրտի կաթվածով, եւ ընկերությունը ղեկավարում էր Լի կրտսերը:

Նրա որդի Լի Չժե Յոնուն ուներ իրավաբանական խնդիրներ՝ կապված Samsung-ի երկու մասնաճյուղերի միաձուլման հետ, ինչը թույլ էր տվել նրան ստանալ ավելի մեծ վերահսկողություն Samsung Electronics խմբի ֆլագմանների վրա:

Լի կրտսերը նաեւ կալանավորվել էր կոռուպցիոն սկանդալի պատճառով: Ներկայում Լի կրտսերին սպառնում է եւս մեկ դատավարություն՝ կապված խարդախության եւ ֆոնդային շուկայում մանիպուլյացիաների հետ:

Forbes-ի տվյալներով՝ 20,9 մլրդ դոլար կարողությամբ Հարավային Կորեայի ամենահարուստ բնակիչ Լիի մահը կարող է հանգեցնել ներդրողների հետաքրքրության աճին՝ ուղղված ընկերության հնարավոր վերակառուցմանը Samsung Life-ի եւ Samsung Electronics-ի մասնակցությամբ: Samsung Life-ը Samsung Electronics-ի բաժնետոմսերի խոշորագույն սեփականատերն է, իսկ Լին տնօրինում է այդ ապահովագրական ընկերության 20,76 տոկոս բաժնետոմսերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Samsung  


Վերնագիրի այլ պիտակները