«Ադրբեջանական բանակը զավթիչներին հետապնդում է շան նման». Էրդողանի գլխավոր խորհրդական

10:00   25 Հոկտեմբեր 2020    701

Ադրբեջանի հերոս որդիները գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ վերականգնում են արդարությունը՝ ժողովրդից ուժ ստանալով:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յալչին Թոփչուն, հայտնում է Hayatsk.info-ն:

Նա նշել է, որ փառապանծ ադրբեջանական բանակը առանց քաղաքացիական անձին վնասելու ռազմաճակատում ամեն օր ազատագրելով նոր հողերը օկուպացիայից տալիս է անհրաժեշտ դասը ագրեսոր Հայաստանին, որը մարդկության դեմ հանցագործություններ է կատարում` խախտելով միջազգային իրավունքը:

«Ադրբեջանական բանակը կարողանում է հետ վերցնել երկրի գրավյալ տարածքների յուրաքանչյուր թիզը, լուծում իր խնդիրը և զավթիչներին հետապնդում շան նման»:

Նա հավելել է, որ մենք ականատես ենք եղել Հայաստանի պնդումների նպատակային ապատեղեկատվությանը, թե Թուրքիան ռազմական բազա կստեղծի Ադրբեջանում:

«Հայտնի է այս ապատեղեկատվության և կեղտոտ արշավի աղբյուրը: Անհրաժեշտ չէ, որ Թուրքիան ստեղծի ռազմական բազա եղբայրական պետության տարածքում և ստորագրի որևէ հատուկ համաձայնագիր՝ աջակցելու եղբայրական Ադրբեջանին»:

Թոփչուն նաև հավելեց, որ չնայած համաճարակին, այս տարի ադրբեջանական եւ թուրքական բանակները անցկացրել են ավելի քան 10 համատեղ զորավարժություններ:

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը նշեց, որ ASALA-PKK-YPG ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ Ադրբեջանի քաղաքների ուղղությամբ Հայաստանի հրթիռակոծությունը ցույց է տալիս, որ այս երկիրը հանցագործություն է գործել մարդկության դեմ՝ անտեսելով միջազգային իրավունքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները