COVID-ի նոր դեպքերի թիվը աշխարհում ռեկորդային է՝ հայտարարել է ԱՀԿ-ն

16:21   25 Հոկտեմբեր 2020    461

COVID-ի նոր դեպքերի թիվը աշխարհում ռեկորդային է՝ մեկ օրում գրանցվել է 465 322 դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԱՀԿ-ին:

Նախորդ ռեկորդը գրանցվել է հոկտեմբերի 23-ին՝ 445 419 վարակված: Օրական դեպքերի թիվն ավելի շատ ԱՄՆ-ում է (60 419), երկրորդ տեղում Հնդկաստանն է (49 863), երրորդում՝ Ֆրանսիան (45 422):

Ընդհանուր առմամբ աշխարհում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է 42 մլն հիվանդ, 31 մլն-ը ապաքինվել է, ավելի քան 1,1 միլիոն մարդ՝ մահացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID  


Վերնագիրի այլ պիտակները