Նախագահ. «Մեր անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են ավելի քան 230 տանկ»

12:12   25 Հոկտեմբեր 2020    702

Մենք չենք հարձակվում խաղաղ բնակիչների վրա: Տասնյակ մարդկանց կյանք խլած Գյանջա քաղաքի վրա բալիստիկ հրթիռներով Հայաստանի դաժան հարձակումից, ահաբեկչությունից հետո մենք բացահայտ ասացինք, որ վրեժխնդիր կլինենք, բայց ռազմի դաշտում: Մենք չենք հարձակվում խաղաղ բնակիչների վրա: Մենք չենք հարձակվում կրոնական վայրերի վրա: Այն, ինչ կատարվեց Շուշայի եկեղեցում, կամ սխալ էր, - ես դա արդեն բացահայտորեն մեկնաբանել եմ, - կամ էլ դա արվել է հենց հայերի կողմից՝ մեզ մեղադրելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Շարունակելով թեմայի շուրջ իր զրույցը՝ մեր պետության ղեկավարն ասաց. «Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք» Խանկենդիում եղել են ռազմական թիրախներ և այնտեղ մեր գրոհները տեղի ունեցան միայն մինչ հոկտեմբերի 9-ը: Այդ ժամանակվանից ի վեր մենք չենք հարձակվել Լեռնային Ղարաբաղի որևէ խաղաղ բնակչի կամ քաղաքի վրա: Բայց նրանք հարձակվեցին: Դուք Գյանջայում տեսե՞լ եք նրանց արածի նկարները»:

Նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ ադրբեջանական բանակը թիրախավորում էր ռազմական ենթակառուցվածքները այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք» Խանքենդիում, քանի որ քաղաքում գտնվում են ռազմական բազաները և ռազմական ենթակառուցվածքները:

Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, նախագահը լրագրողին խորհուրդ տվեց նայել նկարներին ինտերնետում. «Մինչ այժմ մեր անօդաչու սարքերը ոչնչացրել են ավելի քան 230 տանկ: Մենք ոչնչացրել ենք նրանց 6 հատ С-300 հակաօդային պաշտպանության համակարգ և հարյուրավոր զրահամեքենաներ: Մենք անօդաչու թռչող սարքեր չենք օգտագործում խաղաղ բնակիչների դեմ: Սա կեղծ տեղեկատվություն է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները