Երուսաղեմում Լացի պատի մոտ հնագետներն անսովոր առարկա են հայտնաբերել

14:02   25 Հոկտեմբեր 2020    406

Երուսաղեմում Լացի պատի տարածքում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է կրաքարային հնագույն կշռաքար, որը թվագրվում է մ.թ.ա 10-6-րդ դարերի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել են Իսրայելի հնությունների կառավարման գերատեսչությունից:

«Գտածոն ձվաձև է, տափակ հիմքով: Իսկ վերևի հատվածում եգիպտական սիմվոլներ են փորագրված, որոնք հիշեցնում են հունական գամմա տառը, որը հավանաբար չափման միավորի կրճատ ձևն է»,- ասել են հնագետներ Բարաք Մոննիկենդամ-Գիվոնը և Թեխիլլա Լիբերմանը:

Հայտնաբերված կշռաքարի զանգվածը 23 գրամ է: Ըստ գիտնականների՝ ճշգրիտ քաշը վկայում է այն, որ հին Երուսաղեմում բավական մեծ ուշադրություն է դարձվել առևտրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Երուսաղեմ  


Վերնագիրի այլ պիտակները