ԱՀԿ-ում COVID-19-ով վարակվածների թվի նոր ռեկորդ են արձանագրել

14:26   25 Հոկտեմբեր 2020    309

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Covid-19 վարակի նոր ռեկորդ է արձանագրել:

Կազմակերպության տվյալներով՝ հոկտեմբերի 24-ին կորոնավիրուսով վարակվել է 465 հազար մարդ։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 42 մլն-ի։

Հիվանդների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում արձնագրվել է կորոնավիրուսի 8,3 մլն դեպք, իսկ մեկ օրում՝ 72 հազարը: Երկրորդ տեղում Հնդկաստանն է (7,8 մլն): Հաջորդում են Բրազիլիան (5,3 մլն) և Ռուսաստանը (1,4 մլն)։

Կորոնավիրուսի բռնկման նոր ալիքներ են արձանագրվել մի շարք երկրներում։ Սեպտեմբերի վերջին Իսրայելը կրկնակի կարանտին է սահմանել։ Ավելի ուշ արտակարգ դրության ռեժիմ են մտցրել Չեխիայում, Սլովակիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 215 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ   COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները