Մինսկի կենտրոնում կենտրոնացրել են հատուկ տեխնիկա և ուժայինների

16:59   25 Հոկտեմբեր 2020    317

Մինսկի կենտրոնում, որտեղ սպասվում է ընդդիմության կողմնակիցների հերթական ակցիան, կենտրոնացրել են հատուկ տեխնիկա, ուժայիններով լի ավտոբուսներ և ռազմական բեռնատարներ՝ փոխադրելու համար անձնակազմը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «TASS»-ը:

Առավոտից ճանապարհապարեկային ծառայությունը Անկախության մայրուղուն հարող փողոցներում փակել է տրանսպորտի երթևեկությունը: Ուժայինների տեխնիկայի մեծ շարասյուն ժամը 10:40-ին անցել է մայրուղով կենտրոնի ուղղությամբ:

Նշվում է, որ հոկտեմբերի 25-ին ավարտվում է վերջնաժամկետը, որը Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան առաջադրել է երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նա պահանջել է, որ հոկտեմբերի 25-ին նախագահը հրաժարական տա, փողոցներում դադարեցվեն բռնությունները, և բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն: Քաղաքական գործիչը պահանջել է նաև մինչև 2020 թվականի վերջը անցկացնել պետության ղեկավարի վերընտրություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մինսկ  


Վերնագիրի այլ պիտակները