Ռոնալդուի կորոնավիրուսային թեստը 13 օր անց դարձյալ դրական է

16:53   25 Հոկտեմբեր 2020    394

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հոկտեմբերի 24-ին հանձնել է կորոնավիրուսի երկրորդ թեստ եւ մեկ օր անց ստացած պատասխանը դարձյալ դրական է, հաղորդում է «tuttosport»-ը։

Ռոնալդուն արդեն 13 օր ինքնամեկուսացած է։

Իտալիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպումը «Վերոնայի» դեմ հոկտեմբերի 25-ին Ռոնալդուն բաց կթողնի, իսկ հոկտեմբերի 27-ին դարձյալ թեստ կհանձնի։

Բացասական պատասխանի դեպքում նա կմասնակցի «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները