Հնդկաստանում կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է մանկական թրաֆիքինգի

17:13   25 Հոկտեմբեր 2020    296

Օգոստոսին մի օր երեկոյան 14-ամյա տղան դուրս էր եկել տնից, նստել մասնավոր ավտոբուս, որն ուղեւորվում էր նրա Բիխար գյուղից դեպի Ջայփուր քաղաք Ռաջաստան նահանգում:

Նրանց գյուղից տղամարդը դեռահասին եւ նրա ընկերներին տվել էր 500-ական ռուպի (շուրջ 7 դոլար) արձակուրդը Ջայփուրում անցկացնելու համար, պատմել է տղան, որին CNN հեռուստաալիքն անվանել էր Մուջիբ, քանի որ Հնդկաստանի օրենսդրությունն արգելում է նշել մանկական թրաֆիքինգի զոհերի անունները:

Երբ ավտոբուսը հասել էր Ջայթուր, այն կանգնեցրել էին ոստիկանները:

Երեխաների հետ ուղեւորվող տղամարդը կալանավորվել էր երեխաների վաճառքով զբաղվելու մեղադրանքով: Ձերբակալվել էին նաեւ երկու կասկածյալները: Ջայփուրի ոստիկանությունից հայտնել են, որ երեխաներին, ամենայն հավանականությամբ, ցանկացել են վաճառել թեւնոցներ արտադրող գործարաններին՝ որպես էժան աշխատուժ:

Հնդկաստանում երեխաներին թույլատրվում է աշխատել 14 տարեկանից, սակայն միայն ոչ ռիսկային պայմաններում եւ ձեռնարկություններում, որոնք վերաբերում են ընտանեկան բիզնեսին: Սակայն երկրի տնտեսությանը հասցվել է ուժգին հարված կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, եւ շատերը դարձել են գործազուրկ, ինչը հանգեցրել է նրան, որ որոշ ընտանիքներ թույլ են տալիս իրենց երեխաներին աշխատել եւ տուն բերել այն ամենն, ինչ նրանք կարող են: Թեւնոցների արտադրության գործընթացը վտանգավոր զբաղմունք է, որը պահաջում է աշխատանք վառվող ածուխի պայմաններում: Մինչեւ 18 տարեկան անձանց չի թույլատրվում կատարել այդ աշխատանքը:

Վերջին տարիներին Հնդկաստանն խստացրել է մանկական աշխատանքի վերաբերյալ իր օրենքները, սակայն վերջին կիսամյակում տնտեսության վրա համավարակի ազդեցության ներքո օրենսդրական բարեփոխումներին ուղղված ողջ աշխատանքը սկսել է ձախողվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները