Մահաթմա Գանդիի ակնոցն աճուրդում վաճառվել է 340 հազար դոլարով

17:26   25 Հոկտեմբեր 2020    289

Ակնոցը, որը պատկանել է հնդիկ քաղաքական գործիչ և ընդդեմ բռնությունների փիլիսոփայության հիմնական գաղափարախոս Մահաթմա Գանդիին, վաճառվել է «East Bristol Auctions» աճուրդում 340 000 դոլարով:

Ակնոցը վաճառքի է հանել մի մարդ, որն այն ստացել է հորեղբորից: Վաճառողի ազգականն աշխատել է Հարավային Աֆրիկայում 1910-1930 թվականներին: Այդ ժամանակ այնտեղ է գտնվել նաև Գանդին:

Վաճառողն իրականում չի էլ հասկացել ակնոցի արժեքը, այն ծրարի մեջ դրված թողել է աճուրդի տան փոստարկղում կից գրությամբ՝ «Այս ակնոցը պատկանում է Գանդիին, զանգահարեք ինձ»:

Լոտի մեկնարկային գինը գրեթե 17 անգամ ցածր է եղել, քան վերջնական գինը: East Bristol Auctions- ի ներկայացուցիչներից մեկն ասել է, որ դա ամենաարժեքավոր պատմական իրն է, որն աճուրդի տունը վաճառել է իր ողջ պատմության ընթացքում, և նաև ավելացրել է, որ դա աշխարհի ամենահայտնի ակնոցն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄահաթմաԳանդի  


Վերնագիրի այլ պիտակները