Իրանը զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանակից տարածքներում

17:46   25 Հոկտեմբեր 2020    596

Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել՝ Հայաստանին և Ադրբեջանին սահմանակից շրջաններում:

«Երկրի հյուսիս-արևմտյան սահմանային շրջաններում անցկացվել են ցամաքային զորքերի զորավարժություններ», - հայտնել են՝ Իրանի բանակի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ զորավարժությունների նպատակն է՝ ցուցադրել ուժերը և բարձրացնել մարտական պատրաստվածությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զորավարժություններին ներգրավվել են՝ հետևակային ու հրետանային ստորաբաժանումներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:

Զինվորականները չեն նշում, թե սահմանին, որ երկրների հետ են զորավարժություններն անցկացվել, սակայն, հյուսիս-արևմուտքում` Իրանը սահմանակից է այդ թվում նաև Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները