ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստը նշել է, որ կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի արդյունավետությունը հայտնի կլինի դեկտեմբերին

18:35   25 Հոկտեմբեր 2020    388

ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ, բժիշկ Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը պարզ կլինի դեկտեմբերի սկզբին, հաղորդում է Reuters-ը:

Ընդ որում՝ նա նշել է, որ բնակչության լայն պատվաստումը հնարավոր չի լինի մինչեւ 2021 թվականը:

«Մենք կտեղեկանանք պատվաստանյութի անվտանգության եւ արդյունավետության մասին նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին»,-ասել է Ֆաուչին BBC-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երբ դուք ասում եք բնակչության զգալի զանգվածի պատվաստման մասին տարածման դինամիկայի վրա շոշափելի ազդեցություն թողնելու համար, դա, ըստ ամենայնի, տեղի չի ունենա մինչեւ տարվա երկրորդ կամ երրորդ եռամսյակը»,-հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները