Փարիզում հանցավորության մակարդակը կտրուկ աճել է կարանտինը չեղարկելուց հետո. ԶԼՄ-ներ

23:44   25 Հոկտեմբեր 2020    384

Փարիզում հանցավորության մակարդակը կտրուկ աճել է կարանտինը չեղարկելուց հետո, գրում է Le Parisien-ը:

Քաղաքի ոստիկանության տվյալներով՝ ի տարբերություն 2019 թվականի՝ հանցավորության մի շարք ցուցանիշների բարձրացում է նկատվել հուլիսին, օգոստոսին եւ սեպտեմբերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպես, Փարիզում 60 տոկոսով աճել է խանութների, ընկերությունների գրասենյակների եւ դեղատների կողոպուտի թիվը: Առանց զենքի կիրառման թալանված մարդկանց թիվն աճել է 2.4 տոկոսով: Անչափահաս հանցագործների կողմից մարդկանց վրա հարձակումների թիվն աճել է 22.2 տոկոսով, հաղորդում է Gazeta-ն:

Բացի այդ, թերթին հայտնի է, որ մերտոյում, քաղաքամերձ գնացքներում, կայարաններում կտրուկ աճել է կողոպուտի եւ ուղեւորների վրա հարձակվելու դեպքերը:

Ընդ որում՝ փոխվել են նաեւ հանցագործների տարիքային առանձնահատկությունները, նշում է պարբերականը: Այժմ նրանք մեծապես ավագ սերնդի մարդիկ են, ինչով եւ տարբերվում են նախկին իրավախախտներից: Եւ նրանք գործում են ավելի դաժան մեթոդներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները