Վրաստանի ոստիկանությունը պարզել է բանկում ավելի քան 40 մարդու պատանդ վերցրած անձի ինքնությունը

00:44   26 Հոկտեմբեր 2020    393

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները պարզել են հոկտեմբերի 21-ին Զուգդիդի քաղաքում (Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջան) «Վրաստանի Բանկ»-ի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում գործած և մարդկանց պատանդ վերցրած անձի ինքնությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է գերատեսչության կիրակի օրը տարածած հայտարարության մեջ:

«Ներքին գործերի նախարարությունն անցկացված համապարփակ օպերատիվ-քննչական և որոնողական աշխատանքների արդյունքում պարզել է ավազակային հարձակում կատարողի ինքնությունը, անձը պարզվել է»,- ասված է հայտարարության մեջ:

ՆԳ նախարարությունը լրատվամիջոցներին կոչ է արել առկայության դեպքում չհրապարակել հանցագործի լուսանկարները, քանի որ դա կխանգարի քննչական միջոցառումների իրականացմանը: Հանցագործին ձերբակալելու ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են:

Հոկտեմբերի 21-ին անհայտ տղամարդը ներխուժել է Զուգդիդիում գտնվող «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղ և պատանդ վերցրել 43 մարդու՝ բանկի աշխատակիցների և այցելուների: Արդյունքում, հանցագործը ազատ է արձակել բոլոր պատանդներին և անհետացել՝ իր հետ տանելով 500.000 ԱՄՆ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները