Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվը գերազանցել է 6400-ը

00:56   26 Հոկտեմբեր 2020    384

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում մահացել է 62 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին կիրակի հաղորդել է վարակի շուրջ ստեղծված իրավիճակի հսկողությամբ և մոնիտորինգով զբաղվող օպերատիվ շտաբը:

Ինչպես նշում է «ТАСС»-ը՝ հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Մոսկվայում մահացել է 62 պացիենտ: Բոլորի մոտ ախտորոշվել է «թոքաբորբ», և ստացվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխան»:

Համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանի մայրաքաղաքում վիրուսից մահացել է 6442 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները