Իտալիայում 5-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

01:28   26 Հոկտեմբեր 2020    381

Իտալիայում հինգերորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. վերջին մեկ օրում վարակման ավելի քան 20 000 դեպք է արձանագրվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ իտալացի բժիշկները վերջին 24 ժամում վարակման 21 273 նոր դեպք է գրանցվել, ինչպես նաև մահվան 128 դեպք: Նախօրեին հաղորդվել էր վարակման 19 644 նոր դեպքի և 151 մահվան դեպքի մասին:

Իտալիայում կորոնավիրուսով վարակման ընդհանուր ցուցանիշը համաճարակի սկզբից ի վեր հասել է 525 782-ի, որոնցից՝ 37 338-ը մահվան ելքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները