Բայդենը Ռուսաստանը համարում է ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը

09:40   26 Հոկտեմբեր 2020    270

Միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն է, իսկ Չինաստանն ամենախոշոր մրցակիցն է, հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Կարծում եմ, որ հենց հիմա Ամերիկայի համար մեր անվտանգության եւ դաշինքների խաթարման տեսակետից ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն է։ Երկրորդ՝ կարծում եմ, որ ամենախոշոր մրցակիցը Չինաստանն է»,- ասել է Բայդենը CBS-ի հետ հարցազրույցում։

Նա հավելել է, որ ԱՄՆ մոտեցումից է կախված՝ երկրներն արդյոք «հետագայում ե՞ւս կմնան մրրցակիցներ, թե՞ դա կվերածվի ուժերի հարաբերակցության ավելի լուրջ մրցակցության»։

Հոկտեմբերի սկզբին Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի պաշտոնի թեկնածու Քամալա Հարիսը խոստացել էր, որ Բայդենը «Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի» ամերիկյան զորքերին ցանկացած սպառնալիքի պատճառով։ Սեպտեմբերի սկզբին Բայդենն ինքը պնդել էր, որ Մոսկվան ամենից ակտիվ է փորձում ազդել ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա, ուստի եւ գլխավոր սպառնալիքն է։

Ռուսաստանը բազմիցս հերքել է տարբեր երկրների ժողովրդավարական գործընթացների վրա ազդելու փորձերի մեղադրանքները, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք անվանել է «բացարձակապես մերկապարանոց»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով տարբեր երկրների ընտրություններում իբր տեղ գտած ռուսական միջամտության մասին, հայտարարել է, որ դա հաստատող ոչ մի փաստ չկա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները