Թրամփը ցանկանում է աշխատանքից ազատել ՀԴԲ-ի, ԿՀՎ-ի և Պենտագոնի ղեկավարներին

09:57   26 Հոկտեմբեր 2020    251

Երկրորդ ժամկետում վերընտրվելու դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է աշխատանքից հեռացնել ազգային անվտանգության ոլորտի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Axios»-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ըստ պորտալի՝ Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյին, ԿՀՎ տնօրեն Ջինա Հասպելին և պաշտպանության նախարար Մարկ Էսպերին:

Նշվում է, որ պլանավորված փոփոխությունների ցուցակը շատ ավելի երկար է, բայց աշխատանքից հեռացման այս երեք թեկնածուները առաջնային են:

Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, ԿՀՎ տնօրեն Հասպելը մտածում է ինքնուրույն հեռանալու մասին՝ անկախ նրանից, թե ով է հաղթելու ընտրություններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները