Ֆրանսիայում բերման է ենթարկվել գլխատված ուսուցչի լուսանկարին «լայք» դրած տղամարդը

10:17   26 Հոկտեմբեր 2020    307

Ռուսաստանում ծնված չեչենական ծագման տղամարդը բերման է ենթարկվել Ֆրանսիայում Փարիզում ուսուցչի աղմկահայուրց սպանության առնչությամբ ահաբեկչությունն արդարացնելու մեղադրանքով, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով դատախազությունում աղբյուրին:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, ներքին անվտանգության ուժերի ուշադրությունը գրավել էր երիտասարդի էջը Թվիթերում: Այնտեղ նա թողել է մեկնաբանություններ եւ գրառումներ, որոնք, իշխանությունների կարծիքով, կարող էին արադարացնել ահաբեկչությունը: Մասնավորապես, հեռուստաալիքը նշում է, որ նա «լայք» էր դրել Փարիզի մերձակայքում գլխատված ուսուցչի լուսանկարին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իշխանությունները պարզել են օգտատիրոջը, որը չեչենական ծագմամբ Ռուսաստանում ծնված 22-ամյա տղամարդ է, որն ապրում է Բլուա քաղաքում: Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ նա բերման է ենթարկվել տանը եւ տեղափոխվել կալանավայր ահաբեկչությունն արդարացնելու կասկածանքով: Ավելի վաղ նա արդեն ենթարկվել էր պատասխանատվության միեւնույն մեղադրանքով 2015 թվականին Charlie պարբերականի խմբագրությունում ահաբեկչությունից հետո:

Հոկտեմբերի 16-ին հանցագործը սպանել է պատմության ուսուցիչ Սամյուել Փաթիին, որը դասերի ժամանակ ներկայացնում էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Ուսուցչի հասցերին սպառնալիքներ էին ուղարկվում: Հանցագործը սպանվել է ոստիկանության կողմից: Նա ծնվել էր Մոսկվայում եւ նույնպես ուներ չեչենական ծագում, եւ ստացել էր փախստականի կարգավիճակ Ֆրանսիայում: Փարիզում Ռուսաստանի դեսպանատանը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են, որ վերջին 12 տարվա ընթացքում ուսուցչի վրա հարձակում գործած տղամարդը բնակվել է Ֆրանսիայում, դա հաստատել է ֆրանսիական կողմը: Ֆրանս Պրեսս գործակալության հաղորդմամբ՝ սպանությունից հետո հանցագործը տեղադրել է ուսուցչի դիի լուսանկարը սոցցանցերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները