Ճապոնիայում խոստացել են 2050 թվականին դադարեցնել ջերմոցային գազերի արտանետումները

10:30   26 Հոկտեմբեր 2020    252

2050 թվականին Ճապոնիան լիովին կհրաժարվի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանտումներից, որոնք առաջացնում է մոլորակի կլիմայի տաքացում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան խորհրդարանում իր առաջին ծրագրային ելույթում:

«Մեր երկիրը 2050 թվականին կզրոյացնի ջերմոցային գազերի արտանետումները։ Ես հայտարարում եմ, որ այդ ժամանակ մենք կձգտենք հասարակություն կառուցել, որն ածխաթթու գազից լիովին ազատված կլինի»,- ասել է նա։

Ճապոնիայի վարչապետը շեշտել է, որ իր կառավարությունը մտադիր է վարել այնպիսի քաղաքականություն, որը համադրում է տնտեսական զարգացման խրախուսումն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը։ «Այս ուղղությամբ արդյունաբերության կառուցվածքի փոփոխությունը կդառնա աճի նոր հզոր գործոն»,- ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները