ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է ավելի քան 59 մլն ընտրող

11:27   26 Հոկտեմբեր 2020    242

United States Elections Project պորտալի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի ավելի քան 59 մլն քաղաքացի վաղաժամ քվեարկել է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երկրում կկայանան համընդհանուր ընտրություններ։

Վաղաժամ քվեարկած ընտրողների թվով առաջատար նահանգը մնում է Տեխասը (7 193 582): Տեխասին հաջորդում են Կալիֆորնիան (6 500 191), Ֆլորիդան (5 722 406) և Հյուսիսային Կարոլինան (3 100 374)։ Վաղաժամ քվեարկողների թիվը 1 միլիոնից անցնում է 14 նահանգներում։

Նոյեմբերի 3-ին երկրում կընտրվի նախագահ և փոխնախագահ, 35 սենատոր, Ներկայացուցիչների պալատի բոլոր՝ 435 անդամները, 13 նահանգապետներ, ինչպես նաև տեղական իշխանության մարմիններ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները