Աշխարհում ավելի քան 43 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով

12:09   26 Հոկտեմբեր 2020    186

Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակը հոկտեմբերի 26-ին գերազանցել Է 43 միլիոնը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի կայքում հրապարակված տվյալները, որը հաշվարկները կատարում Է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա:

Նրա տվյալներով՝ այժմ ախտահարվածների թիվը կազմում Է 43 009 311, մահացել Է 1 153 857, ապաքինվել՝ 28 959 776 մարդ:

Վարակման ամենից շատ դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում (8 636 165): Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (7 909 959) եւ Բրազիլիան (5 394 128):

Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ արձանագրվել Է վարակման 1 513 877 դեպք, առողջացել Է 1 138 522, մահացել՝ 26 050 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները