ԱԳՆ. Ադրբեջանը հարգանքով է վերաբերվում համաձայնեցված մարդասիրական հրադադարի նկատմամբ

11:50   26 Հոկտեմբեր 2020    280

Հոկտեմբեր 26-ին, ժամը 08.05-ին, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարը, Հայաստանի զինված ուժերը հրետանակոծության են ենթարկել ադրբեջանական բանակի՝ Լաչինի շրջանի Սաֆիյան գյուղում տեղակայված ստորաբաժանումները:

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում Hayatsk.info-ին հայտնել են, որ Թերթեր քաղաքն ու շրջանի գյուղերը նույնպես ենթարկվել են՝ Հայաստանի զինված ուժերի ինտենսիվ գնդակոծությանը:

«Հայաստանը հերթական անգամ, երրորդ անգամ չի կարևորում հրադադարի ռեժիմը և բացահայտորեն խախտում է այն: Հայաստանը խախտում է՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարությունը, հոկտեմբերի 18-ին Փարիզի միջնորդական ջանքերով ստանձնած պարտավորությունների կրկնակի հայտարարությունը, հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնում ընդունված անհապաղ մարդասիրական զինադադարի մասին համաձայնագիրը: Սա ևս մեկ անգամ հանդիսանում է՝ Հայաստանի կողմից իր պարտավորությունների դիտավորյալ անտեսման և միջազգային միջնորդների ջանքերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի ցուցիչ: Ըստ երևույթին, ինչպես հայտարարել է Հայաստանի վարչապետը, այդ երկիրը չի տեսնում հակամարտության դիվանագիտական լուծում, և նրա հիմնական նպատակն է՝ շարունակել Ադրբեջանի տարածքների ռազմական օկուպացիան: Ադրբեջանը հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին և հարգանք է ցուցաբերում համաձայնեցված հումանիտար հրադադարի նկատմամբ: Հրադադարի ռեժիմի խախտման և տարածաշրջանում լարվածության շարունակման ողջ պատասխանատվությունը ընկնում է՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները