Ոսկու գինն ընկնում է դոլարի ամրապնդման ֆոնին

13:21   26 Հոկտեմբեր 2020    218

Ոսկու գինն ընկնում է դոլարի ամրապնդման ֆոնին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը ընկել է 0,34 տոկոսով կամ 6,4 դոլարով` մինչեւ 1898,8 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,26 տոկոսով եւ կազմել 24,3 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Ոսկու արժեքը ամերիկյան արժույթի փոխարժեքի ամրապնդման ճնշման տակ է։ Այդ դեպքում մետաղն ավելի թանկ է դառնում այլ արտարժույթ պահողների համար: Դոլարի աճին նպաստում էր ԱՄՆ տնտեսության խթանման միջոցառումների փաթեթի շուրջ բանակցությունների հետ կապված անորոշությունը: Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էին, որ մոտ են ԱՄՆ տնտեսության խթանման փաթեթի շուրջ համաձայնության գալուն եւ կշարունակեն բանակցությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ոսկու  


Վերնագիրի այլ պիտակները