Ճապոնիայի նորանշանակ վարչապետը խորհրդարանին խոստացել Է լուծել Հարավային Կուրիլների խնդիրը

13:47   26 Հոկտեմբեր 2020    210

Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել Է, որ ցանկանում Է վերջակետ դնել Ռուսաստանի հետ տարածքային հարցին:

Տոկիոն հավակնում Է Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին, դրանք համարում Է իր «հյուսիսային տարածքները», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հյուսիսային տարածքների խնդիրը չթողնելով ապագա սերնդին՝ անհրաժեշտ Է վերջակետ դնել դրան. Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կարծիքների փոխանակման միջոցով՝ նպատակաուղղված ռուս-ճապոնական հարաբերությունների համապարփակ զարգացմանը, այդ թվում՝ հաշտության պայմանագրի կնքմամբ»,-ասել Է Սուգան՝ ծրագրային ճառով հանդես գալով խորհրդարանում: Սուգայի նախորդը՝ Սինձո Աբեն, ակտիվորեն առաջ Է մղել Ռուսաստանի հետ երկխոսությունը. նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 27 հանդիպում Է անցկացրել:

2018 թվականին Սինգապուրում նա գործնականում հեռացավ Ճապոնիայի բազիսային ուղեգծից, որը չորս կղզիները պահանջելն Էր, եւ համաձայնեց Մոսկվայի հետ բանակցությունները վարել Ռուս-ճապոնական համատեղ հռչակագրի հիման վրա:

Դրանում խոսքը միայն երկու՝ Հաբոմայի եւ Շիկոտան կղզիների մասին Էր: Յոսիհիդե Սուգան սեպտեմբերին նույնպես խոսել Է Պուտինի հետ:

Տոկիոյում կայացած զրույցի արդյունքներով՝ հայտարարել են, որ նորանշանակ վարչապետը կշարունակի Աբեի ուղեգիծը; Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները «մթագնում Է» հաշտության պայմանագիրը: Սակայն, ինչպես քանիցս նշել են Ռուսաստանի պաշտոնական անձինք, այդ համաձայնագրի պայմանների շուրջ բանակցություններում չի քննարկվում կղզիները Ճապոնիային հանձնելու հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները