Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1872-ով

14:14   26 Հոկտեմբեր 2020    214

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1872-ով: Մահացել է 14 մարդ:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ պանդեմիայի սկզբից կորոնավիրուսով վարակվել է 30 303 մարդ:

Վերջին մեկ օրում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 603 մարդ, պանդեմիայի սկզբից ապաքինվել է 11 370 մարդ, մահացել 215-ը:

Կարանտինի մեջ է գտնվում 4112 մարդ, ստացիոնարներում՝ 3 766 մարդ, իսկ քովիդ-հյուրանոցներում՝ 2 268 մարդ:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման համար Վրաստան է տեղափոխվել այլ երկրներից:

Անցած մեկ օրում հայտնաբերվել է վարակման 1928 նոր դեպք: Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները