Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է COVID-19-ի 17 347 դեպք

14:27   26 Հոկտեմբեր 2020    179

Անցած մեկ օրվա ընթացքում մասնագետները Ռուսաստանի 85 մարզերում հայտնաբերել են COVID-19- ի 17 347 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Կորոնավիրուսի նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (5224), Սանկտ Պետերբուրգում (715) և Մոսկվայի մարզում (499):

24 ժամվա ընթացքում գրանցվել է 219 մահ: Վերջին մեկ օրվա տվյալներով՝ Ռուսաստանում բուժվել է 7 574 մարդ:

Մինչ օրս Ռուսաստանի 85 մարզերում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 531 224 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է 26 269 մահ, ապաքինվել է 1 146 096 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները