ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել Է «Սպուտնիկ V» պատվաստանյութի եւս մեկ արտադրողի

15:55   26 Հոկտեմբեր 2020    223

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել Է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի եւս մեկ արտադրողի՝ «Գեներիում» ընկերությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Նոր արտադրական հարթակները թույլ կտան զգալիորեն ավելացնել արտադրվող պատվաստանյութի ծավալները եւ, համապատասխանաբար, նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում են ստացող ռուսաստանցիների թիվը»,-նշել են գերատեսչությունում: Առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը:

Հոկտեմբերին գրանցվել Է եւս մեկ հայրենական պատվաստանյութ՝ «ԷպիՎակԿորոնա»-ն, որն ստեղծել են Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» կենտրոնում: Նաեւ կլինիկական փորձարկումներ Է անցնում Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հետազոտությունների եւ իմունոկենսաբանական պատրաստուկների մշակման Չումակովի անվան կենտրոնի պատվաստանյութը: Փորձարկումներին մասնակցում են 300 կամավորներ:

Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչեւ տարեվերջ: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ զանգվածային պատվաստումը կսկսվի արտադրության մեծ ծավալների գործարկումից հետո: Այն կլինի անվճար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները