Ճապոնիայի վարչապետը խոստացել Է 2021 թվականին անպայման անցկացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերը

14:36   26 Հոկտեմբեր 2020    198

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան մտադիր Է 2021 թվականի ամռանը Տոկիոյում անպայման անցկացնել Օլիմպիական եւ Պարալիմիական խաղերը՝ որպես կորոնավիրուսի նկատմամբ մարդկության հաղթանակի խորհրդրանիշ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին այդ մասին նա հայտարարել Է խորհրդարանում իր առաջին ծրագրային ճառում:

Վարչապետը հավաստել Է, որ հունիսի վերջից Ճապոնիայում կորոնավիրուսով հայտնաբերված վարակումների թիվն սկսել Է կրճատվել: «Սակայն այժմ,- խոստովանել Է նա,- այդ միտումն արգելակվել Է, եւ իրավիճակը մնում Է անկանխատեսելի: Մենք կաշխատենք, որպեսզի կանխենք վարակումների պայթուցիչ տարածումը»:

Վարչապետն ըստ որում խոստեցել Է միջոցներ ձեռնարկել երկրի հասարակական եւ տնտեսական կյանքի աշխուժացման համար: «Եկող տարվա առաջին կեսին,- ասել Է նա,- մենք անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ կապահովենք ամբողջ բնակչության համար՝ համոզվելով դրա հուսալիության եւ արդյունավետության հարցում: Պատվաստումը կկատարվի անվճար:

Առաջնահերթությունն ըստ որում կտրվի տարեց մարդկանց, խրոնիկական հվանդներին եւ բժշկական անձնակազմին»:

Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսիի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: COVID-19-ի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են եւ այժմ պետք Է կայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ որում Խաղերի «Տոկիո-2020» անվանումը կպահպհանվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները