Բիթքոինի գինն աճում է

14:59   26 Հոկտեմբեր 2020    266

Երկուշաբթի ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի գինը չափավոր աճում է, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է Hayatsk.info-։ Այն մոտեցել է 14 000 դոլար ցուցանիշին:

CoinMarketCap պորտալի տեղեկությունների համաձայն, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկանում է 0,56 տոկոսով՝ հասնելով մինչեւ 13 080 դոլարի։ Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն աճում է 0,35 տոկոսով՝ հասնելով մինչեւ 13 061 դոլարի։ Բիթքոինին բաժին է ընկնում շուկայի 61,1 տոկոսը։

Նախորդ անգամ բիթքոինի գինը հասել է 14 000 դոլարի 2018 թվականի հունվարի 15-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները