Ուղիղ եթերում Բայդենը Թրամփին շփոթել է Ջորջ Բուշի հետ

15:18   26 Հոկտեմբեր 2020    200

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հոկտեմբերի 25-ին «Ես կքվեարկեմ» առցանց հաղորդման ժամանակ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփին շփոթել է ԱՄՆ նախկին առաջնորդ Ջորջ Բուշի հետ:

«Դեռեւս 4 տարի առաջ Ջորջի օրոք, հըմ, Ջորջ․․․ եթե Թրամփը ընտրվի, մենք այլ աշխարհում կհայտնվենք»,- ասել է Բայդենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեմոկրատը 2020 թվականի ընտրությունները, որին մասնակցում են ինքն ու Թրամփը, անվանել է «երկար տարիների ամենանշանակալի ընտրությունները»։

Ջորջ Բուշ ավագը ԱՄՆ-ի 41-րդ նախագահ էր (1989-1993), Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ-ի 43-րդ նախագահ էր (2001-2009)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները