Թուրալ Գյանջալիևը դիմել է Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքին

16:15   26 Հոկտեմբեր 2020    503

Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարը Թուրալ Գյանջալիևը՝ դիմել է՝ տարածաշրջանի հայկական համայնքին:

Hayatsk.info-ն ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ներկայացնում է այդ ուղերձը.

«Ես՝ Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու բակից դիմում եմ ձեզ՝ օկուպացված Լեռնային Ղարաբաղում ապրող հայկական ծագմամբ Ադրբեջանի քաղաքացիներին:

Խունտայի հանցավոր վարչակարգը, որը ստեղծվել է Հայաստանի կողմից աջակցվող օկուպացված ադրբեջանական տարածքներում, ռազմական օբյեկտները դիտավորյալ տեղադրելով բնակավայրերի մոտ, ձեզ պատանդ է դարձրել և վտանգի տակ դրել ձեր կյանքը:

Ես դիմում եմ ձեզ խնդրանքով՝ չմոտենալ ռազմական օբյեկտներին, որոնք տեղակայված են ռազմական գործողությունների շրջաններում գտնվող բնակավայրերի մոտ:

Ադրբեջանի Զինված ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ձեր անվտանգությունը, ձեր կյանքը և առողջությունը պաշտպանելու համար, քանի որ դուք հանդիսանում եք Ադրբեջանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ: Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է, որ դուք, գիտակցելով ձեր քաղաքացիական պատասխանատվությունը, հեռու մնաք ռազմական օբյեկտներից:

Կոչ եմ անում ձեզ՝ հայկական ծագում ունեցող ադրբեջանցի քաղաքացիներ, վայր դնել զենքը և աջակցել ադրբեջանական բանակին, վերջ տալ խունտայի վարչակարգին, որպեսզի պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, որպեսզի խաղաղություն և հանգստություն տիրի Ադրբեջանի նախնիների երկրում՝ Լեռնային Ղարաբաղում:

Օկուպաված հողերն ազատագրվելուց հետո, Լեռնային Ղարաբաղի հայության բոլոր իրավունքները կապահովվեն ամենաբարձր մակարդակով, ինչպես Ադրբեջանի մյուս բոլոր քաղաքացիների: Ձեր սոցիալական, տնտեսական և հումանիտար կարիքները լիովին կբավարարվեն ադրբեջանական պետության կողմից:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է ձեզ երջանիկ և բարեկեցիկ ապագա՝ ազատագրված Լեռնային Ղարաբաղում: Մենք խաղաղ քաղաքացիների հետ կապված որևէ խնդիր չունենք:

Չնայած տարիներ են անցել, ինձ մոտ ջերմ հիշողություններ են մնացել մեր հայ հարևանների մասին, որոնց հետ միասին սովորել ենք Շուշայի շախմատի դպրոցում: Մենք կվերականգնենք այդ դպրոցը, և այնտեղ կսովորեն հայ և ադրբեջանցի աշակետրները: Մեր երեխաները միասին կապրեն խաղաղության և բարգավաճման պայմաններում:

Ես նաև կոչ եմ անում հայ զինվորներին, որոնք անօրինական կերպով մասնակցում են ռազմական գործողություններին Ադրբեջանի օկուպացված տարածքներում, վայր դնել զենքը և դիմադրություն ցույց չտալ ադրբեջանական բանակին: Եթե զենքը վայր դնեք և հանձնվեք, ապա ձեզ հետ կվարվեն Ժնևի կոնվենցիայի պահանջներին լիովին համապատասխան՝ հարգելով ձեր պատիվն ու արժանապատվությունը:

Մեկ այլ հարց, որին ես կցանկանայի անդրադառնալ, դա Շուշայի Ղազանչեցոց եկեղեցին է, որը վնասվել էր ռազմական գործողությունների ժամանակ: Ես հայտարարում եմ, որ Ադրբեջանն անպայման հետաքննելու է՝ այդ եկեղեցուն վնաս պատճառած միջադեպը: Մենք կասկածներ ունենք, որ դա սադրանք է: Ամեն դեպքում, այս հարցը լրջորեն կուսումնասիրվի և, անկախ արդյունքից, Ղազանչեցոց եկեղեցին կվերականգնվի Ադրբեջանի Հանրապետության կողմից:

Ե՛վ մենք, և՛ դուք, որպես Ադրբեջանի լիրավ քաղաքացիներ, կդառնանք՝ գեղեցիկ Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման և համակողմանի առաջընթացի կենդանի վկաները, որոնց օգուտները կվայելենք բոլորս:

Վերջում ուզում եմ հայտարարել, որ, որպես Խանքենդիից պատգամավոր, ես կարդում եմ ձեր՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի բոլոր ուղերձները, և ուրախ եմ, որ դուք աջակցում եք երկու համայնքների խաղաղ գոյատևման գաղափարին: Դուք կարող եք ցանկացած պահի կապվել ինձ հետ՝ իմ ֆեյսբուքյան էջի միջոցով, կամ էլ էլեկտրոնային փոստով և դիմել ձեզ հուզող ցանկացած հարցով:

Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակներում՝ խաղաղ համատեղ կյանքի հույսով», - ասվում է ուղերձում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրալ-Գյանջալիև  


Վերնագիրի այլ պիտակները