Չինաստանը պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ պաշտոնյաների եւ 3 ընկերությունների դեմ

16:56   26 Հոկտեմբեր 2020    253

Չինաստանը պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ պաշտոնյաների եւ 3 ընկերությունների դեմ Թայվնանին սպառազինություն մատակարարելու համար:

Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, պատժամիջոցների տակ են հայտնվել Lockheed Martin, Boeing Defence եւ Ratheon ընկերությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր միջազգային շահերը պաշտպանելու համար մենք որոշում ենք ընդունել համապատասխան քայլեր ձեռնարկել: Մենք պատժամիջոցներ կսահմանենք ԱՄՆ ընկերությունների դեմ, որոնք զգալի դեր են ունեցել այդ գործընթացում: Այդ ընկերությունների թվում են՝ Lockheed Martin, Boeing Defence եւ Ratheon»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները