Ղրղզստանի՝ քննչական մեկուսարանում գտնվող նախկին նախագահը հացադուլ է հայտարարել

18:17   26 Հոկտեմբեր 2020    331

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևն իր ձերբակալման պայմանների հետ անհամաձայնության պատճառով հացադուլ է հայտարարել․ նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝ Ատամբաևին անսարք կոյուղով և խողովակներով քննչական մեկուսարանում են պահում, գրում է eadaily.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Ատամբաևին տեղափոխել են մի սենյակ, որտեղ նախկինում մահապատժի դատապարտվածներին են պահել։

«Խցում նրանից առաջ ոչ մեկ չի եղել, դրանում միայն այսօր են ջեռուցում միացրել, կոյուղին չի աշխատում, խողովակներից ջուր է կաթում»,- նշել է փաստաբանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտնի է, որ Ղրղզստանտը 2011-2017 թվականներին ղեկավարած նախկին նախագահին ձերբակալել են կաշառքի դիմաց քրեական հեղինակություն Ազիզ Բատուկարին ազատ արձակելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները