«Ավելի քան 100 հրանոթային արկ է արձակվել Ագջաբադիի, Թարթարի և Աղդամի ուղղությամբ». Հիքմեթ Հաջիև

18:26   26 Հոկտեմբեր 2020    547

«Ժամը 08:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Աղջաբադի, Թարթար և Աղդամ շրջանների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 հրանոթային արկ: Քաղաքացիներն էլ թիրախավորվեցին: Սա ցույց է տալիս, թե Հայաստանը ինչպես է կատարում հրադադարի ռեժիմի պահպանման իր պարտավորությունները: Բարեբախտաբար, քաղաքացիների շրջանում զոհեր չկան»:

Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիքմեթ-Հաջիև  


Վերնագիրի այլ պիտակները