Գինցբուրգը պատմել է, թե ինչ ընթացք է ունենում «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացողների ինքնազգացողությունը

22:18   26 Հոկտեմբեր 2020    328

«Սպուտնիկ V» պատվաստանյութն առանց կողմնակի ազդեցությունների է տանում պատվաստում ստացողների 85 տոկոսը:

Այդ մասին հայտնել է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:

«Կողմնակի ազդեցություններ են դիտվում պատվաստում ստացածների մոտավորապես 15 տոկոսի մոտ: Այսինքն՝ ինչպես դժվար չէ հասկանալ, պատվաստվածների 85 տոկոսը, համապատասխանաբար, այս պատվաստանյութը տանում է առանց որևէ կողմնակի ազդեցության և իրենց համար առանց որևէ անհարմարության»,- պատմել է Գինցբուրգը «Ռոսիա 24»-ի եթերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գամալեյայի կենտրոնի պատվաստանյութից հնարավոր կողմնակի ազդեցությունների թվում մասնագետը նշել է ջերմության բարձրացումը մինչև 38 աստիճան, երբեմն՝ գլխացավը, մկանների բութ ցավը և կարմրությունը պատրաստուկի ներարկման տեղում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գինցբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները