Եվրոպական «եռյակն» աշխատում Է ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման համար. Մաաս

23:04   26 Հոկտեմբեր 2020    312

Եվրոպական «եռյակը» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) կշարունակի աշխատանքը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) պահպանման նպատակով:

Հոկտեմբերի 26-ին Բեռլինում այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հակո Մաասը մամուլի ասուլիսում, որը նվիրված էր ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ կայացած բանակցությունների արդյունքներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ մենք արել ենք և կանանք ամենը, որպեսզի պահպանվի Վիեննայի ատոմային համաձայնագիրը: Եվ դրա համար մենք մտադիր ենք շատ սերտորեն համագործակցել ձեզ (ՄԱԳԱՏԷ-ի) հետ»,- ասել է Մաասը: «Չէ որ, մեր կարծիքով, դա լավագույն միջոցն է՝ Իրանին ատոմային զենք ունենալուց հետ պահելու համար»,- կարծում Է նա: «Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա պետք է կրկին լիովին կատարի իր հանձնառությունները համաձայնագրի շրջանակում, որպեսզի տեղի չունենա ամբողջ տարածաշրջանի հետագա ապակայունացում»,- ընդգծել է Գերմանայի նախարարը:

Միջուկային գործարքի ապագան հարցականի տակ հայտնվեց 2018 թվականի մայիսի 8-ին դրանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և Վաշինգտոնի կողմից նաթի արտահանման ոլորտում Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո: Թեհրանի վարկածով՝ մնացած մասնակիցները, ամենից առաջ եվրոպացիները, լրիվ չափով չեն հետևում հանձնառություններին համաձայնագրի տնտեսական մասով, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի: Այդ պատճառով Իրանը ձեռնամուխ եղավ ԳՀՀՊ-ի իր պարտականությունների փուլ առն փուլ դադարեցմանը, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանը և հետազոտական գործունեությանը, իսկ հունվարի սկզբին հայտարարեց այդ գործընթացի ավարտի մասին:

Հոկտեմբերի 18-ին լրացավ Իրանին սովորական սպառազինությունների մատակարարումների, ինչպես նաև այդ երկրից արտահանման բռնարգելքը: Վերջին մի քանի ամսվա ընթացքում Իրանի նկատմամբ զենքի բռնարգելքի վերացման դեմ հանդես է եկել ԱՄՆ-ը: Սակայն Ռուսաստանը, Չինաստանը և Եվրոպայի երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չեն պաշտպանել Վաշինգտոնի նախաձեռնությունները Թեհրանի նկատմամբ բռնարգելքի երկարաձգման շուրջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԳԱՏԷ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները