Վրաստանի արտգործնախարարը անվանել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը

23:33   26 Հոկտեմբեր 2020    320

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին կարծում է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախության» վերանայումը երկկողմ հարաբերությունների կարգավորման միակ միջոցն է:

Չճանաչելու քաղաքականությունը կլինի մեր հիմնական ուղղվածությունը, այն բերում է կարևոր արդյունքների … Ռուսաստանը միանշանակ պետք է հետ վերցնի ճանաչումը: Հարաբերությունները կարգավորելու այլ տարբերակ չկա», – ասել է Զալքալիանին «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական արշավի շրջանակներում անցկացվող միջոցառման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ այս դիրքորոշումը չի հակասում Վրաստանի հետևողական քաղաքականությանը՝ կապված ժողովուրդների միջև հարաբերությունների ապահովման, զբոսաշրջության զարգացման և այլ հումանիտար հարցերի լուծման հետ:

Զալքալիանին նշել է, որ վրացական կողմի խնդիրն է ապահովել, որ գրավյալ տարածքների հարցը օրակարգում լինի բոլոր միջազգային ասպարեզներում և ձևաչափերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները